Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հեղափոխության վախճանը

Հեղափոխության վախճանը
04.12.2014 | 15:57

1996-ից սկսած՝ Հայաստանի բոլոր ընդդիմադիր շարժումները փորձել են ունենալ իրենց երկրապահական ռեսուրսը, ընդդիմադիր առաջնորդները հրապարակավ սիրում են նշել, որ իրենց կողքին են ազատամարտիկները, նույնիսկ հնչեցնում են անուններ:

2003, 2008-ին դա բացահայտ բնույթ կրեց. Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակավ չէր թաքցնում, որ իշխանության հետ կռվի մեջ է մտել՝ ԵԿՄ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում:
Իհարկե, նման դրսևորումներն ազատամարտիկներին որևէ օգուտ չեն տվել, ավելի շուտ՝ կոնկրետ գործիչը փորձել է ցույց տալ իր ազդեցիկությունը, հասարակությանը հավատ ներշնչել, իշխանությանն ակնարկել, որ ուժին պատրաստ է պատասխանելու համարժեք գործողությամբ և այլն:
Եռյակի շարժման արշալույսին նույնպես՝ ազատամարտիկների թեման մոդայիկ էր: Նրանց ընդունում էր Գագիկ Ծառուկյանը, իր ժամանցային գոտին տրամադրեց Ռուբեն Գևորգյանին՝ համագումար անցկացնելու նպատակով, հանրահավաքներում հայտարարվում էր, որ իրենց հետ են ազատամարտիկները:
Այսինքն, հասունացվում էր սովորական դարձած «հայկական հեղափոխություն», որի տապալումը պետք է զգային առաջին հերթին հենց դրան մասնակցող ազատամարտիկները: Նրանցից շատերը դիվանագիտություն չեն սիրում և, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի, իրենց դժգոհությունը չեն քողարկում երկիմաստ քաղաքագիտական ձևակերպումներով:
«Եթե գալու են՝ վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»,- իրեն բնորոշ շիտակությամբ ասում է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Այս հայտարարությունն ինդիկատորային է, որովհետև ազատամարտիկներն ամենից շուտ են ոգևորվում հեղափոխության գաղափարով ու ամենից շուտ են զգում դրա վախճանը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ