Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ազգային ժողովն ընդունեց 2015-ի բյուջեի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց 2015-ի բյուջեի նախագիծը
05.12.2014 | 12:49

Խորհրդարանը 71 կողմ և 46 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը, կողմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորները, նրանց միացան անկախ պատգամավորները։
Դեմ էին հինգ խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը:

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ