ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ղրիմի ֆուտբոլային ակումբները չեն մասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին

Ղրիմի ֆուտբոլային ակումբները չեն մասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին
06.12.2014 | 18:04

ՈՒԵՖԱ-ն արգելել է Ղրիմի ակումբներին հանդես գալ ռուսաստանյան առաջնություններում։ 2015-ի հունվարի 1-ից որոշմանը չենթարկված թիմերը չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի որևէ ֆուտբոլային միջոցառման։ Նախնական որոշումն ընդունվել էր օգոստոսին։ ՈՒԵՖԱ-ի խորհուրդը կարծում է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև քաղաքական սրված իրավիճակում Ռուսաստանի ֆուտբոլի միության կազմակերպած ցանկացած հանդիպում ղրիմյան ակումբների մասնակցությամբ անվավեր կհամարվի, մինչև չլինի հակառակ որոշում։
«Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չպետք է կազմակերպի որևէ ֆուտբոլային միջոցառում Ղրիմում առանց ՈՒԵՖԱ-ի և ՈՒկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաձայնության»,- իր հաղորդագրությունում նշում է ՈՒԵՖԱ-ն։
Ղրիմի ֆուտբոլային ակումբների տեղափոխությունը Ռուսաստանի առաջնություններ այդ թիմերին կանգնեցրեց մեծ խնդրի առաջ։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ ռուսաստանյան առաջնություններում կամ գավաթի խաղարկություններում հաղթած ղրիմյան ակումբները որակավորման փուլ չեն անցնի և հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ