«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վախճանվել է Ֆաբիոլա թագուհին

Վախճանվել է Ֆաբիոլա թագուհին
06.12.2014 | 18:09

Այրի Ֆաբիոլա թագուհին՝ Բելգիայի Ֆիլիպ թագավորի հորաքույրը, վախճանվել է ուրբաթ երեկոյան, Բրյուսելի հյուսիսում գտնվող Սթեյվենբերգ պալատում, 87 տարեկանում, արքայական պալատի տեղեկություններով՝ մի քանի շաբաթ նա շատ թույլ էր: Վերջին անգամ այրի թագուհին հասարակության մեջ հայտնվել է 2013-ի հուլիսի 31-ին` 1993-ին մահացած Բոդուեն թագավորի մահվան օրը:
Հավատացյալ կաթոլիկ և կրթությամբ բուժքույր Ֆաբիոլա դե Մորա-ի-Արագոնը Բոդուենի հետ ամուսնացել է 1960-ի դեկտեմբերի 15-ին` դառնալով բելգիացիների 5-րդ թագուհին: Նրանք երեխաներ չունեին և Բոդուենի մահից հետո` 1993-ին, գահը ժառանգեց եղբայր Ալբերտը:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ