«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հովիկ Աբրահամյան. «2014-ը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների»

Հովիկ Աբրահամյան. «2014-ը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների»
03.01.2015 | 15:30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ամանորյա ուղերձում շնորհավորելով հայաստանցիներին, արցախցիներին ու սփյուռքում բնակվող հայերին 2015 թվականի առթիվ՝ նշել է, որ 2014 թվականը ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, «որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների»: «2014-ի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք»,- ասված է վարչապետի ուղերձում:
Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ, վարչապետը կարևորում է ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: «Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը»:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ