Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եգիպտոսում հայտնաբերել են անհայտ թագուհու հնագույն դամբարան

Եգիպտոսում հայտնաբերել են անհայտ թագուհու հնագույն դամբարան
06.01.2015 | 13:15

Չեխ հնէաբանները Եգիպտոսում հայտնաբերել են Հինգերորդ դինաստիայի՝ նախկինում անհայտ թագուհու՝ Շերտ Նեբդիի հնագույն դամբարան, գրում է BBC News-ը։ Դամբարանը 4000 տարեկան է, հայտնաբերվել է Աբու Սիր տեղանքում՝ Կահիրեից հարավ- արևմուտք։ Ենթադրվում է, որ ազնվական կինը փարավոն Նեֆերեֆրեի կինն էր կամ Մենկաուր փարավոնի մայրը։ Կենտակվեսի դամբարանի անունը նախկինում հայտնի չի եղել, և գիտնականների գնահատմամբ՝ թվագրվում է մ․թ․ա 2994-2345 թթ.։ Դամբարանում գտել են նաև 30 առարկաններ տարբեր մետաղներից, պղնձից և կրաքարից։ Եգիպտոսի հնությունների և ժառանգության նախարար Մամդուխ էլ-Դամատին ասել է, որ սա հիանալի հնարավորություն է Հինգերորդ դինաստիան մանրամասն ուսումնասիրելու համար։

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ