Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղբ` չնախատեսված վայրերում

Աղբ` չնախատեսված վայրերում
20.01.2015 | 13:51

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 71 վարչական արձանագրություն:

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի համաձայն` չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ։ Նշված օրենքը, այսուհետ, կիրառվելու է ողջ խստությամբ. չնախատեսված վայրում աղբը թափելու համար երևանցիները տույժ են վճարելու:

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ