«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին
21.01.2015 | 23:59

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին հուղարկավորեցին։ Երեխայի մարմինը հողին հանձնեցին Գյումրու «Շիրակ» քաղաքային գերեզմանատանը՝ հունվարի 12-ին սպանված ընտանիքի 6 անդամների կողքին։
Բազմամարդ թափորում էին Շիրակի մարզպետարանի, Գյումրի քաղաքի ղեկավարությունը, պատգամավորներ, արտասահմանից ժամանած հյուրեր, հասարակական գործիչներ, զոհվածների հարազատները, քաղաքացիներ։ Սերյոժա Ավետիսյանի աճյունը դուրս էր բերվել Սուրբ Նշան եկեղեցուց, որտեղ երեկ կայացել էր հոգեհանգստյան արարողությունը։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ