Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հակոբ Հակոբյանը կալանավորվեց

Հակոբ Հակոբյանը կալանավորվեց
05.02.2015 | 12:10

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Դատական նիստի ընթացքում Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրա համար կանչվել էր շտապ օգնություն: Քրեորեն պատժելի մի շարք ֆինանսական հանցանքների մեջ կասկածվող Հակոբ Հակոբյանը պատրաստվում էր իր հեղինակած ֆիլմի պրեմիերային: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմը էկրան չի բարձրացել, բայց խիստ քննադատվել է սոցիալական ցանցերում:

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ