Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանում 3300-ամյա վաղեմության բախտագուշակության սրբավայրեր են հայտնաբերել

Հայաստանում 3300-ամյա վաղեմության բախտագուշակության սրբավայրեր են հայտնաբերել
23.02.2015 | 13:04

Հնագետները Հայաստանում 3300-ամյա վաղեմության երեք սրբավայր են հայտնաբերել: Ըստ «International Business Times»-ի, փորձագետները կարծում են, որ Գեղարոտի բլրի գագաթին գտնվող ամրոցում հայտնաբերված սրբավայրերը ժամանակին օգտագործվել են՝ ապագան կանխատեսելու համար: Յուրաքանչյուր սրբավայրում առանձին սենյակ կա, որտեղ կավե ավազան է կառուցված՝ լի մոխրով եւ խեցե անոթներով: Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը եւ նույն համալսարանի շրջանավարտ Ջեֆրի Լեոնը, որ հայտնաբերել են սրբավայրը, կարծում են, որ մոգերը, հնարավոր է, որոշ իրեր այրել եւ թրջել են սպիրտի մեջ՝ գուշակության ժամանակ գիտակցությունը մթագնելու համար:
Հետազոտողներն այդ վայրերում բախտագուշակության երեք տեսակի վկայություններ են հայտնաբերել, այդ թվում՝ կենդանիների այրված ոսկորներով գուշակության: Ենթադրությունների համաձայն, սրբավայրերն օգտագործվել են շուրջ 100 տարի, մինչեւ ամրոցը ոչնչացվել է, հավանաբար՝ տերերի հետ միասին: Գիտնականները կարծում են, որ դա տեղի է ունեցել ինչ-որ հակամարտության հետեւանքով:

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ