Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ`կրթօջախներում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ`կրթօջախներում
28.02.2015 | 13:56

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառման շրջանակում դպրոցի աշակերտների մատուցմամբ բեմականացվել են հատվածներ հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի կյանքից ու ստեղծագործական գործունեությունից: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի Ռուբեն Սևակի անվան դպրոցում կազմակերպված միջոցառմամբ տրվել է կրթօջախներում նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ