Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամուսնանալուց առաջ 15-ին 6 գումարեք

Ամուսնանալուց առաջ 15-ին 6 գումարեք
13.03.2015 | 16:35

Հնդկաստանում հարսնացուն լքել է փեսացուին, երբ նա չի կարողացել 15-ին 6 գումարել: ՈՒտար-Պրադեշ նահանգի գյուղերից մեկում հարսնացուն որոշել է ստուգել ապագա ամուսնու մաթեմատիկական կարողությունները և խնդրել է 15-ին 6 գումարել: Փեսացուն մտածելուց հետո պատասխանել է՝ 17, և հարսնացուն հեռացել է հարսանիքից: Փեսացուի ընտանիքը չի կարողացել համոզել, որ նա վերադառնա:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ