Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքերն այդպես էլ հաշվել չսովորեցին

Թուրքերն այդպես էլ հաշվել չսովորեցին
13.03.2015 | 16:36

Իտալիայի Պադուա քաղաքում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը 1915-2015. մեծ մեղքի հարյուրամյա տարելիցը» համաժողով՝ հայտնել է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։ Պադուայի համալսարանի քաղաքագիտության, իրավունքի և միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ներկա են եղել Պադուայի համալսարանի ռեկտոր Ջուզեպե Զակարիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, հայկական արմատներով հայ գրող Անտոնիա Արսլանը, Սորբոնի համալսարանի դասախոս, պատմաբան Իվ Տերնոն և Թուրքիայի Սաբանջը համալսարանի դասախոս, պատմաբան Հալիլ Բերքթայը։ Բացի Բերքթայից, համաժողովին նաև այլ թուրք մտավորականներ են մասնակցել։
Բացման խոսքում Ջուզեպե Զակարիան նշել է, որ 1915 թվականին ապրիլի 24-ին սկսվել է ցեղասպանությունը, իսկ Սարգիս Ղազարյանը կարևորել է 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի շնորհիվ կկանխվի մարդկության դեմ նման ոճրագործությունների կրկնումը։ Հալիլ Բերքթայը պնդել է, թե իբր 1,5 միլիոնը ուռճացված թիվ է։ «Տեղահանության է ենթարկվել 1,5 միլիոն մարդ, որոնցից միայն 600 հազարն է մահացել։ Զոհերի առավելագույն թիվը կարող է հասնել մինչև 800 հազարի, բայց ոչ ավելին»,- ընդգծել է Բերքթայը։

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ