Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանը հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Սերժ Սարգսյանը հավանություն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին
15.03.2015 | 12:09

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին հավանություն է տվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Սերժ Սարգսյանի որոշման համաձայն, նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ քննարկումներ կկազմակերպի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Դիտվել է՝ 2036

Մեկնաբանություններ