Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրք իրավաբանները ներողություն են խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար

Թուրք իրավաբանները ներողություն են խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար
10.04.2015 | 11:53

Հայոց ցեղասպանության ժխտմանը նվիրված համաժողովի անցկացումը զայրացրել է Իզմիրի (պատմական Զմյուռնիա) իրավաբաններին։ «Ժամանակակից իրավաբանների միություն» կազմակերպության Իզմիրի մասնաճյուղը հաղորդագրություն է տարածել՝ ներողություն խնդրելով հայ ժողովրդից։
Նրանք նշել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում Թուրքիայում արդարության հաստատման համար պատասխանատու իրավաբաններից բաղկացած միությունը համոզված է, որ տեղահանության անվան տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է տեղի ունեցել։ «100 տարի առաջ հայերի հանդեպ «տեղահանության» անվան տակ իրագործվել է ծրագրված ցեղասպանություն»,- ասված է հայտարարության մեջ։ 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների շարքերում եղել են իրավաբաններ ու փաստաբաններ, որոնցից և հայ ժողովրդից իրենք ներողություն են խնդրում։ «Մենք, որպես իզմիրցի փաստաբաններ, անցյալում հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքներն ու ցեղասպանությունը թույլ չենք տա մոռացության մատնել։ Մեր անդամակցած կառույցի անունից հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ