Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնել հայերին

Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնել հայերին
21.04.2015 | 11:39

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում՝ հայտնում է Frence - Presse-ը: «Մենք ևս մեկ անգամ հարգալից հիշում ու կիսում ենք այն օսմանյան հայերի երեխաների ու թոռների ցավը, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ի բռնագաղթեցման ժամանակ»,- ասել է Դավութօղլուն` նշանավորելով ողբերգության 100-րդ տարելիցը: Թուրքական «Անադոլու» լրատվականը հայտարարության առիթով գրում է, որ Ապրիլի 24-ին Թուրքիայում կրոնական արարողությամբ կհիշեն օսմանյան հայերին: Միջոցառումը կազմակերպել է Հայոց պատրիարքարանը:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ