Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սունդուկյանը գեղարվեստական ղեկավար ունի

Սունդուկյանը գեղարվեստական ղեկավար ունի
24.04.2015 | 13:18

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանը նշանակվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Արմեն Էլբակյանը նշել է, որ գեղարվեստական ղեկավար կոչվածը պաշտոն չէ, այլ ստեղծագործական աշխատանք: Նա իր գործունեությունը մայր թատրոնում սկսելու է խաղացանկային քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ թատրոնը վաղուց ուներ տեխնիկական վերազինման ու վերանորոգման կարիք: Տնօրենության անհանգստութունը թերևս փարատվում է: Սունդուկյանի թատրոնի նորոգումն իրականացնելու համար նախատեսվում է 7 միլիոն եվրո, որը տրամադրում է ավստրիական «Էրստե» բանկը՝ 23 տարի մարման ժամկետով: Իսկ այ թատերական աշխարհի մարդիկ, արդեն ոչ ներսից, այլ դրսից, հուշում են, որ մայր թատրոնն ավելի շատ դերասանների վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի, ի վերջո, խաղացանկը թարմացնելու կարիք ունի:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ