Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ասե՞լ, թե՞ չասել. այս է խնդիրը

Ասե՞լ, թե՞ չասել. այս է խնդիրը
08.05.2015 | 09:41

Սպասվում էր, որ «Հիմնադիր խորհրդարանը» պետք է անպայմանորեն առարկեր օրերս հեռուստաընկերություններից մեկով Դավիթ Շահնազարյանի հնչեցրած այն տեսակետին, որ «Հիմնադիր խորհրդարանը» պարտավոր է հայտարարել` «Այսուհետև պետք է իր գործողությունները համապատասխանեցնի ՀՀ Սահմանադրությանը, որից հետո իշխանություններն էլ իրենց հերթին պետք է բաց թողնեն նրանց»: Լրագրողի հանդիպակաց հարցին, թե նկատի ունեք, որ «Հիմնադիր խորհրդարանը» դրսի՞ց է ֆինանսավորվում, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետն ասել էր. «Ասացի այն, ինչ ասացի»:
Սպասվում էր, որ «բերդից» ազատված հիմնադիրականները պետք է հուժկու թափով հակահարված տան ԱԱԾ նախկին պետին, սակայն ձայն «բարբառոյ յանապատի»: Որևէ արձագանք չեղավ: «Քար լռություն է, որովհետև եթե փորձեն հակադարձել, Դավիթը նրանց յոթն ու էգնահողը մեկտեղ կտա»,- կատակով ասաց վերջինիս մոտ կանգնած աղբյուրներից մեկը, հավելելով, թե Դավթի ներկայացրած փաստերի տակից դուրս գալ չի լինի:
Բաց է մնում հարցը. հիմնադիրները «համապատասխան մարմիններին» ասել են, որ իրենց «գործունեությունն այսուհետ համապատասխանեցնում են ՀՀ Սահմանադրությանը», դրա՞ համար են բաց թողնվել, թե նրանք որևէ վտանգ իրենցից այլևս չեն ներկայացնում, ուստի «հարկավորները» չեն էլ սպասել նման «խոստովանությունների»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ