Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չինական օգտակար փորձ Հայաստանի համար

Չինական օգտակար փորձ Հայաստանի համար
25.05.2015 | 12:51

Չինաստանում պաշտոնյաներին և նրանց կանանց էքսկուրսիա են տանում տեղական բանտեր՝ կոռուպցիայի հետևանքների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։ Մեկ ամսում Հուբեյ նահանգից 70 բարձրաստիճան պաշտոնյա է այցելել կոռուպցիայի համար դատապարտվածներին։ Նրանք տեսել են 15 դատապարտյալների կենցաղը։ Բանտի պատերին փակցված են կալանավորների հարցաքննությունների լուսանկարները, բանտային հագուստով նրանց պատկերները։ «Մենք պետք է դասեր քաղենք կոռուպցիայի դեպքերից և խստորեն հետևենք կուսակցության կանոններին և օրենքներին՝ մեր պարտականությունները կատարելու և հասարակությանն ավելի լավ ծառայելու համար»,- իր տպավորություններով կիսվել է չինացի մի պաշտոնյա։

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ