Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սև ծովի հատակին անտիկ անոթներով բեռնված նավ են գտել

Սև ծովի հատակին անտիկ անոթներով բեռնված նավ են գտել
27.05.2015 | 15:25

Սև ծովի հատակին, Սևաստոպոլից ոչ հեռու, գտնվել է վաղնջական ժամանակներից խորտակված հսկայական նավ, որը բեռնված է եղել հարյուրավոր ամֆորաներով, որոնք գերազանց պահպանվել են։ Հնարավոր է, որ գինի ու կարագ են տեղափոխել, երբ նավը խորտակվել է։ Նավը գտել են ռուսական ջրասույզների ակումբներից մեկի անդամները։ 82 մետր խորության վրա նրանք հայտնաբերել են բյուզանդական նավի մնացորդներ, որը գիտնականների կարծիքով՝ 125 մետր երկարություն է ունեցել։ Հնարավոր է՝ նավի մնացորդները պատկանում են իրարից ոչ հեռու խորտակված նավերին։

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ