ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ

Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ
30.05.2015 | 12:15

Յոզեֆ Բլատերը վերընտրվեց Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ։ ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ անցկացված ընտրության առաջին փուլում Բլատերի օգտին են քվեարկել 133-ը, իսկ նրա մրցակցի՝ Հորդանանի արքայազն Ալի բին ալ-Հուսեյնի օգտին՝ 73-ը։ Թեև Բլատերի ստացած քվեները պահանջվող երկու երրորդից մի փոքր պակաս էին, երկրորդ փուլից առաջ Հորդանանի արքայազնը ինքնաբացարկ է հայտնել։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը կայացավ սկանդալի ֆոնին՝ կապված կոռուպցիայի կասկածանքով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների հետ: Միշել Պլատինիի գլխավորած Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, դեմ հանդես եկավ Բլատերի վերնըտրվելուն։
Շվեյցարացի 79-ամյա Զեպ Բլատերը հինգերորդ ժամկետով կստանձնի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը՝ նա կազմակերպությունը ղեկավարում է 1998 թվականից։
Վերլուծաբանները ենթադրում են, ՖԻՖԱ-ի ճգնաժամը կշարունակվի։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ