Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հանգիստ թողեք Ծառուկյանին

Հանգիստ թողեք Ծառուկյանին
05.06.2015 | 12:52

Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից, և նրան պետք է հանգիստ թողնել՝ հունիսի 4-ին, ՀՀԿ ԳՄ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանը օրերս ` «Հայաստան» կինոթատրոնի բացմանը կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին։ «Չի կարող երկրի նախագահը ինչ-որ մեկի կողքին կանգնել, մյուսներն են կանգնում երկրի նախագահի կողքին։ Ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից, նա քաղաքականությունից դուրս է եկել, հանգիստ թողեք նրան։ Մենք փետրվարի 12-ին ասել ենք մեր քաղաքական դիրքորոշումը և այլևս այդ հարցին չենք անդրադառնում։ Այդ թեման փակված է»,- ասաց Շարմազանովը։

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ