Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բելգիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Բելգիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
19.06.2015 | 12:24

Բելգիայի խորհրդարանը երեկ սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Վարչապետ Շառլ Միշելն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ճանաչվեն ցեղասպանություն: Նա կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի իրականացրածը որակել է հայերի ցեղասպանություն։ Բելգիայի խորհրդարանի թուրք պատգամավորները կողմ են արտահայտվել բանաձևին: Սենատը 1998-ին ընդունած բանաձևով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ