Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քաղաքացիները հաշվառվել են գոյություն չունեցող հասցեում

Քաղաքացիները հաշվառվել են գոյություն չունեցող հասցեում
24.06.2015 | 17:13

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հաշվառված քաղաքացիներից 6-ն անձնագրավորվել են, 7-ի անձնագրերը փոխանակվել են նոր անձնագրերով, իսկ արական սեռի անձանցից 5-ին անձնագիր է տրամադրվել՝ զինկոմիսարիատում չհաշվառվելու պայմաններում:
2012-2013 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթուղթ կեղծելու, իրացնելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով, 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ