Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Ո՜չ թալանին» նախաձեռնությունն ավտոերթ է կազմակերպում

«Ո՜չ թալանին» նախաձեռնությունն ավտոերթ է կազմակերպում
24.06.2015 | 23:12

«Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։ Հունիսի 24-ին, ժամը 18։00-ին հավաքվում ենք Բրազիլիայի հրապարակում՝ ավտոերթ անցկացնելու նպատակով։ Կարող եք մեքենաներով կամ ձեզ հարմար այլ մեթոդներով, որոնք օրինական են և խաղաղ բողոքի ակցիայի համար թույլատրելի, ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որով էլ կօգնեք մեր խաղաղ պայքարին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բողոքի բարձրաձայնման բոլոր ձևերն ընդունելի են, եթե դրանք իրականացվում են օրենքի շրջանակներում:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ