Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քանի դեռ ցույցը խաղաղ է, ոստիկանությունը ուժ չի կիրառի

Քանի դեռ ցույցը խաղաղ է, ոստիկանությունը ուժ չի կիրառի
25.06.2015 | 01:28

Քանի դեռ ցույցը խաղաղ է, ոստիկանությունը ուժ չի կիրառի, մինչդեռ օրենքը թույլ է տալիս ուժ գործադրել՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը պայմանավորվածություն ունի և համագործակցում է հավաքի մասնակից այն հատվածի հետ, որն օրինապահ է։ «Առայժմ համագործակցում ենք և հորդորում նախաձեռնության անդամներին, որ պահեն պայմանավորվածությունը: Մենք պահում ենք, ի տարբերություն ցույցի որոշ մասնակիցների»:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ