Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոստիկանությունը մեկնաբանում է նոր ուժերի տեղակայումը Բաղրամյան պողոտայում

Ոստիկանությունը մեկնաբանում է նոր ուժերի տեղակայումը Բաղրամյան պողոտայում
27.06.2015 | 01:28

Ոստիկանությունը հայտարարում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանական նոր ուժերի, կարմիր բերետավորների կենտրոնացմամբ ոստիկանությունը «իրականացնում է իր գործառույթը»: Քիչ առաջ ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան և հարակից Ֆրանսիայի հրապարակը և կոչ էին անում վարորդներին դուրս գալ մեքենաներից ու միանալ իրենց, ինչին ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ եթե պողոտան չբացեն, ոստիկանությունը ստիպված կլինի դիմել կտրուկ գործողությունների։
Այս հայտարարությունից րոպեներ անց էլ հենց տեղի ունեցավ կարմիր բերետավորների տեղակայումը Բաղրամյան պողոտայի արգելապատնեշի մոտ:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ