ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հունաստանի վարչապետը վարկատուներին խնդրել է դուրս գրել հունական պարտքի 30 տոկոսը

Հունաստանի վարչապետը վարկատուներին խնդրել է դուրս գրել հունական պարտքի 30 տոկոսը
04.07.2015 | 15:13

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարկատուներին խնդրել է դուրս գրել երկրի պետական պարտքի 30 տոկոսը և Աթենքին 20-ամյա արտոնյալ ժամանակահատված տրամադրել: The Telegraph-ը նշում է, որ Ալեքսիս Ցիպրասը հեռուստաուղերձում ասել է. «Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը Հունաստանի տնտեսության մասին, որը նախօրեին է հրապարակվել, ապացուցում է մեր որոշման ճշմարտացիությունը»: Հունաստանի նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսը բնակչությանը կոչ է արել հավանություն տալ միջազգային վարկատուների առաջարկներին:
Հուլիսի 5-ին Հունաստանում հանրաքվե կանցկացվի երկրում տնտեսության խստացված ռեժիմ սահմանելու մասին: Վարկատուները` ի դեմս ԱՄՀ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողովի, պնդում են 8 կետից բաղկացած ծրագրի ընդունման վրա:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ