Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վանում 2700 տարվա ուրարտական ամրոց է հայտնաբերվել

Վանում 2700 տարվա ուրարտական ամրոց է հայտնաբերվել
29.07.2015 | 13:38

Վանի Այանիս թաղամասում ուրարտական ամրոց է պեղվել: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` խոսքը 2700 տարվա ամրոցի մասին է: Այս տեղանքում պեղումներ են իրականացվում արդեն 25 տարի, այժմ հայտնաբերվել են ամրոցի պարիսպները: Ավելի վաղ տեղանքում նաև հին տաճար էր հայտնաբերվել: Գիտնականներն ասում են, որ ամրոցն ավերվել է երկրաշարժից և հրդեհից: Մոտ քառորդ դար տևած պեղումների ընթացքում նաև բազմաթիվ հին նմուշներ են հայտնաբերվել, որոնք փոխանցվել են թուրքական թանգարաններին: Գիտնականերն այժմ նոր անակնկալներ են սպասում ամրոցից: Թուրքիայի մշակույթի նախարարությունը մ.թ.ա մոտ 590-ով թվագրվող ամրոցը վերագրել է մեդիացիների իրանական ցեղին:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ