ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բարեգործական համերգի հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային

Բարեգործական համերգի հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային
04.09.2015 | 13:54

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 4-ին, ժամը` 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և ՌԴ վաստակավոր արտիստ Լյուբով Կազարնովսկայայի համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Համերգը կրում է բարեգործական բնույթ և ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային:

Համերգի հյուրերն են` Վիշնիա Ռադոսավ (Սերբիա), Մարինա Պոլուխինա (Ռուսաստան), Ալեքսանդր Չերնով (Ռուսաստան), Նիկոլա Ուլիվերի (Իտալիա), Սոֆյա Թումանյան (Հայաստան), Գոշ Սարգսյան (Հայաստան): Դիրիժորներ՝ Անատոլի Լևին, Սերգեյ Սմբատյան:
Հիշեցնենք, որ Երևանում կառուցվում է իր տեսակի մեջ եզակի Օպերային արվեստի ակադեմիա, որը կրելու է Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Գեղամ Գրիգորյանի անունը:
Ակադեմիան մեծ հնարավորություններ է տալիս սկսնակ արտիստներին սովորելու ինչպես բեմական արվեստ, այնպես էլ վոկալ, պլաստիկա, դերերի պատրաստում: Այն նաև մեծ հարթակ է հանդիսանում արդեն իսկ կայացած արտիստների համար, ովքեր կարող են մասնակցել արտերկրից հրավիրված մասնագետների վարպետության դասերին:
Ակադեմիայի հարակից տարածքում կառուցվելու է 1500 նստատեղ ունեցող Օպերային թատրոն, որտեղ կներկայացվեն օպերային արվեստի հանրահայտ ստեղծագործություններ, կկազմակերպվեն վարպետության դասեր, միջացգային մրցույթներ և փառատոներ:

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ