«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքիայում բախումների հետևանքով վնասվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին

Թուրքիայում բախումների հետևանքով վնասվել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
08.09.2015 | 14:14

Դիարբեքիրի Սուր շրջանում երկուշաբթի բախումներ են գրանցվել, որոնց ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Demokrat Haber թուրքական կայքը գրում է, որ շրջանում պարետային ժամ է հայտարարվել: Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել: Բախումներից վնասվել են տարածքում գտնվող հայկական եկեղեցին և մի մզկիթ: Հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցու մոտակայքում պայթուցիկ սարքի գործարկումից եկեղեցու ապակիները կոտրվել են, հասցվել է նյութական վնաս։ Եկեղեցու ուղղությամբ նաև կրակոցներ են հնչել: Փամփուշտներից մեկը դիպել է եկեղեցու ցուցանակին։

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ