Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իտալացիները գտել են Մոնա Լիզայի մասունքները

Իտալացիները գտել են Մոնա Լիզայի մասունքները
25.09.2015 | 13:36

Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ հայտնաբերել են մի կնոջ մասունքներ, որ պատկերված է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավում։ Ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս թույլ չեն տալիս հստակ որոշել՝ հայտնաբերված մասունքները պատկանում են Լիզա Գերարդինիին՝ ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, որ եղել է նկարչի բնորդուհին։ Շատ հնագետներ սկսել են նրա մնացորդների որոնումներն այն մենաստանում, որտեղ կինն անցկացրել է կյանքի վերջին օրերը։ Նրանք բացել են Ջոկոնդո ընտանիքի դամբարանը՝ ԴՆԹ-ի անալիզներ անցկացնելու նպատակով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են շատերի մասունքները, անալիզը ցույց է տվել, որ գերեզմաններից միայն մեկում եղածն է պատկանում այն ժամանակին, երբ ապրել է Լիզա Գերարդինին։

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ