Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աշխարհին ներկայացանք որպես վերածնված և մեծ ներուժ ունեցող ազգ

Աշխարհին ներկայացանք որպես վերածնված և մեծ ներուժ ունեցող ազգ
27.09.2015 | 01:16

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ միջանկյալ զեկույց, որից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի և Սփյուռքի մի խումբ բարերարներ, գործարարներ պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով, արժանացել շնորհակալագրերի: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ