Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հրաժարական Հռոմի պապի հետ հանդիպելուց հետո

Հրաժարական Հռոմի պապի հետ հանդիպելուց հետո
28.09.2015 | 10:42

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է հոկտեմբերի վերջին հրաժարական տալու մասին։ The Washington Post-ը գրում է, որ որոշումը ցնցել է Կապիտոլիումը և ի հայտ է բերել հանրապետական կուսակցության ներքին լարվածությունը։ Համաձայն National Legal and Policy Center ՀԿ-ի՝ Բեյների պաշտոնավարման տարիներին Կոնգրեսում էթիկայի հարցերում հետընթաց է արձանագրվել։ Բեյների դաշնակից Չառլզ Դենթը, որը էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ներքաշված է ամերիկյան օրենսդիրների՝ Ադրբեջան այցելությունների սկանդալի մեջ։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովը չէր հրապարակել հետաքննության արդյունքները, որոնցից պարզ կդառնար, թե Ադրբեջանը ֆինանսավորել է օրենսդիրների այցելությունները Բաքու։ Ջոն Բեյները գործընկերներին հայտարարել է, որ լքում է պաշտոնը, իսկ մինչև հոկտեմբերի վերջը կլքի նաև Կոնգրեսը՝ տեղեկացնում է CNN-ը: Նա որոշման մասին սկզբում հայտնել է միայն ամենամոտ մարդկանց, իսկ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն Հռոմի պապի հետ հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ