Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայեցակարգը լավ բան է, բայց իրականությունից չես փախչի

Հայեցակարգը լավ բան է, բայց իրականությունից չես փախչի
09.10.2015 | 00:42

Մռայլ և խոնավ օրն ազդել էր հայրենի նախարարների տրամադրության վրա։ Գործադիրի նիստում կառավարության անդամները հազիվ կիսաբերան ներկայացնում էին նախագծերը, իսկ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ներկայացրած «Ներդրումային քաղաքականությունը և դրանից բխող ժամանակացույցի մասին» հայեցակարգը ձանձրացրել էր ոչ միայն լրագրողներին, այլև որոշ նախարարների։ «Հարցեր կա՞ն, եթե չկան, որոշումը հաստատում ենք։ Իսկ եթե որևէ մեկին դուր չի գալիս, դա իր ներքին և արտաքին խնդիրն է»,- ասաց վարչապետը։ Նիստից հետո էկոնոմիկայի նախարարը մանրամասն, ըստ կետերի, ներկայացրեց հայեցակարգը, որը ներառում էր բոլոր այն պայմանները, որոնք կարող են գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։ Սակայն չմոռանանք՝ ներդրումների ամենագլխավոր պայմանը եղել և մնում է քաղաքական և տնտեսական կայունությունը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը և ներկայիս տնտեսական ոչ բարվոք վիճակը, արդյոք այդ հայեցակարգը բավարար կլինի՞ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ «Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք բացասական ազդեցություններն այն երկրների շարքում, որոնք կրել են այդ ազդեցությունները, ապա կտեսնենք, որ Հայաստանի վիճակը համեմատության մեջ բավականին բարվոք է։ Տնտեսական աճի առումով ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանում է արտահանման աճը բարձր։ Հայաստանը վերջին ութ ամսում ունի արտահանման աճ։ Պետք է նշեմ, որ մեզ մոտ ներդրումների ծավալն ավելի քիչ է նվազել մյուս երկրների համեմատ։ Մենք չենք ասում, որ գոհ ենք այդ արդյունքներից։ Իհարկե, բոլորս կցանկանայինք, որ արդյունքները լավ լինեին, սակայն կարևորն այն է, որ ջանքեր ենք գործադրում ընդհանուր բացասական ազդեցությունները մեղմելու։ Այդ ուղղությամբ փորձում ենք ավելի շատ ներքին ռեսուրսներ մոբիլիզացնել և ելքեր գտնել մասնավորապես արտաքին առևտրի շուկաներում»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ