Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսաստանում քրգործ է հարուցվել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով

Ռուսաստանում քրգործ է հարուցվել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով
03.11.2015 | 18:34

Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի փաստով՝ երթևեկության կանոնները խախտելը, որը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան։ Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հեռախոսազրույց է ունեցել Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի հետ։ Նրանց որոշմամբ՝ համատեղ կոմիտե է ստեղծվել, որը կզբաղվի զոհվածների մարմինները նույնականացնելու և Հայաստան տեղափոխելու հարցերով։

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ