Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արամ Առաջինը ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը

Արամ Առաջինը ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը
08.12.2015 | 22:12

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ողջունել է Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը և հույս հայտնել, որ այն ավելի կամրապնդի ժողովրդավարությունը։ «Դա հնարավորություն կստեղծի, որ ժողովրդին ներկայացնող քաղաքական կուսակցություններն ավելի լայն ու գործուն մասնակցություն ունենան, հայրենիքին հուզող հիմնահարցերը հավաքական ջանքերով դիմագրավելու հնարավորություն ու պարտավորություն պետք է ընձեռի», - ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Արամ Վեհափառը վերահաստատել է Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Հայաստանի անկախության առավել ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերին և աշխատանքներին։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ