Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀԱԿ-ը հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ

ՀԱԿ-ը հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ
12.12.2015 | 10:03

ՀԱԿ-ը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ։ ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց՝ կեղծիքների բազմաթիվ ապացույցներ ունեն. «Այս ընտրական մարմինների հետ հույսեր կապել՝ գուցե ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե անգամ կա 0,1 տոկոսի հնարավորություն, մենք պարտավոր ենք այդ 0,1 տոկոսի հնարավորությունը օգտագործել: Եվ հետո՝ ո՞վ գիտի, կարող է մեր 0,1-ն էլ մի օր դառնա 100 տոկոս»:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ