Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախարարը դժգոհ չէ

Նախարարը դժգոհ չէ
22.12.2015 | 10:29

Մինչ նախարարները կպատրաստվեն տարեվերջյան ասուլիսներին, էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ հարցրինք` ինչպիսի՞ն էր տարին իր ղեկավարած ոլորտում։ «Էսպես ոտքի վրա՞»,- զարմացավ նախարարը, սակայն, ընդառաջելով մեր խնդրանքին, պատասխանեց. «Դրական։ Հակառակ բոլոր միջազգային կազմակերպությունների սպասումներին, տարվա արդյունքները դրական են, ի դեպ, այդ կազմակերպություններն իրենք էլ փոխեցին իրենց կանխատեսումները»։ Քանի որ Կարեն Ճշմարիտյանը պատրաստակամ էր պատասխանելու մեր հարցերին, չէինք կարող չհարցնել, թե միջազգային շուկայում նավթի գների նվազումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վառելիքի շուկայի վրա, մասնավորապես, վառելիքի գնի նվազում մեզ մոտ կլինի՞, թե՞ ոչ։ «Խնդիրը պայմանավորված է միջազգային շուկայի տենդենցներով և պահանջարկով»,- պարզաբանեց նախարարը։ Սակայն նկատենք, որ սովորաբար միջազգային շուկայում գների վերուվարը էական ազդեցություն չի ունենում Հայաստանում վաճառվող վառելիքի գնի վրա։ Աշխարհում գինը կարող է նվազել, իսկ մեզ մոտ, լավագույն դեպքում, գնի բարձրացումից հետո այն նորից չի բարձրանա։ «Գների վերլուծությունը իրականացնում է տնտեսական մրցակցության հանձնաժողովը»,- ասաց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ