ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նա սիրահարված է «Միլան»-ին

Նա սիրահարված է «Միլան»-ին
23.12.2015 | 15:23

«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ դժգոհ է թիմից: «Մինչ այժմ սիրահարված եմ «Միլան»-ին: Պատկերացրեք, ես 150 մլն եվրո եմ ծախսել ակումբի համար միայն այս տարի: Չգիտեմ, թե երբ ենք գտնելու հաղթանակների ուղին: Այդ պատճառով զայրանում եմ: Իսկ ո՞վ չէր զայրանա իմ փոխարեն»,- Football Italia-ն մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը: «Միլան»-ը Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է՝ առաջատար «Ինտեր»-ից 8 միավոր պակաս ունի:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ