ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՀԱՊԿ-ը օր առաջ ցրել է պետք գրողի ծոցը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՀԱՊԿ-ը օր առաջ ցրել է պետք գրողի ծոցը
23.12.2015 | 21:41

Թերահավատորեն եմ վերաբերվում այն վարկածին, ըստ որի, իբր, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Թուրքիային ավելորդ անգամ չգրգռելու պատճառաբանությամբ են որոշել, որ այդ կազմակերպության գործադիր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով Հայաստանի ներկայացուցիչի սպասվող նշանակումը չպետք է կայանա: Այնուամենայնիվ, եթե այդ վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը օր առաջ ցրել է պետք գրողի ծոցը՝ մեր երկրի ներկայացուցչի նշանակումն առկախելու ավելի անհեթեթ պատճառաբանություն մոգոնելը շատ դժվար խնդիր կլինի: Հայաստանի հավանական թեկնածուի անուն էր դրվել շրջանառության մեջ՝ խոսվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին ու պետք է խոստովանեմ, որ շնորհիվ իր մասնագիտական ու մարդկային հատկանիշների, նա հատկապես այդ պաշտոնում Հայաստանը լավագույնս կարող էր ներկայացնել: Ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական իշխանությունների և ՊՆ ղեկավարության ու ավագ սպայակազմի համար ևս նա միանգամայն ընդունելի և, անգամ, ցանկալի թեկնածու էր: Չեմ բացառում անգամ այն, որ նրա նշանակումը կանխելու համար ուղղորդված ջանքեր են թափվել հենց որոշ հայաստանյան շրջանակների կողմից: Մի խոսքով՝ գործը տարօրինակ ընթացք ստացավ և վատ չէր լինի, եթե կատարվածն ավելի հանգամանալի ու մանրամասն պարզաբանվեր այդ որոշման ընդունմանը մասնակցած կամ դրան գործուն կերպով չընդդիմացած հայաստանյան պաշտոնյայի (պաշտոնյաների) կողմից:

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ