Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ձյան պատճառով հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել հիվանդանոց. օգնել են փրկարարները

Ձյան պատճառով հղի կնոջը չէին կարողանում տեղափոխել հիվանդանոց. օգնել են փրկարարները
05.01.2016 | 13:45

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ 26-ամյա Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարները Հ. Հարությունյան փողոցի սկզբնամասում «Opel vectra» մակնիշի 34 DM 615 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ե.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ