Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Forza Italia՝ Բեռլուսկոնին ուզում է վերադառնալ

Forza Italia՝ Բեռլուսկոնին ուզում է վերադառնալ
11.01.2016 | 12:31

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու ծրագրերի մասին՝ գրում է The Guardian-ը: Նա մտադիր է վերականգնել իր Forza Italia՝ «Առաջ, Իտալիա» կուսակցությունը և իշխանազրկել վարչապետ Մատեո Ռենցիին իր ձախ կենտրոնամետ կուսակցությամբ: 79-ամյա Բեռլուսկոնին հայրենակիցներին խոստացել է, որ այս տարին լինելու է «ձախերի դեմ պայքարի տարի», որ կասեցրել են ժողովրդավարությունը երկրում: Նա հույս ունի հաղթել խորհրդարանական ընտրություններում և կարծում է, որ իր արտաքսումը քաղաքականությունից հակասահմանադրական էր: Հաղթանակի համար Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է միավորվել «Հյուսիսի լիգա» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների հետ: Երեք կուսակցությունների դաշինքը հաղթանակ է խոստանում Հռոմի, Միլանի, Բոլոնիայի, Նեապոլի տեղական իշխանությունների ընտրություններում: Եթե երեք աջ կենտրոնամետ կուսակցությունները միավորվեն, կարող են լուրջ մրցակից դառնալ Մատեո Ռենցիի կուսակցության համար՝ կարծում են փորձագետները: Բեռլուսկոնիի կարծիքով՝ եթե իր կուսակցություններին հաջողվի ստանալ ընտրողների ձայների 20 % -ից ավելին, իրենք անպայման կհաղթահարեն 40 % -ի արգելակը՝ առաջին փուլում խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ