Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ազատոճայինները սկսեցին

Ազատոճայինները սկսեցին
15.01.2016 | 02:53

Երեկ Թեհրանում մեկնարկել է իրանցի անվանի ըմբիշ Ղոլամռեզա Թախտիի ավանդական մրցաշարը: Հայաստանի ազատոճայինների ազգային ընտրանին մասնակցում է երրորդ համարներով: Նրանք են՝ Գոռ Գրիգորյանն ու Հմայակ Աղաջանյանը (57 կգ), Արտակ Հովհաննիսյանն ու Աշոտ Վելիցյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանն ու Արթուր Մուրադյանը (65 կգ), Պողոս Թադևոսյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (57 կգ): Թախտիի գավաթի 36-րդ խաղարկությունում մրցանակային են հայտարարվել 1-6-րդ տեղերը՝ համապատասխան գումարաչափով: Առավելագույնը 3000 ամերիկյան դոլար պարգևավճարն է, նվազագույնը՝ 500-ը: Բացառություն է արված միայն +90 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչվելիք ըմբիշին: Այստեղ նախատեսված գումարը 5000 ամերիկյան դոլար է:

Ինչ վերաբերում է մեր ընտրանու առաջին-երկրորդ համարներին, նրանք ներկայումս ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Երևանում, որից հետո կմեկնեն ՈՒկրաինա՝ դարձյալ ուսումնամարզական հավաքի, իսկ փետրվարի 13-14-ին կմասնակցեն Կիևում կայանալիք XXth Outstanding Ukrainian Wrestlers and Coaches Memorial-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ