ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայկական-միջազգային գործարար համաժողովը՝ Փարիզում

Հայկական-միջազգային գործարար համաժողովը՝ Փարիզում
21.01.2016 | 17:26

Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, ապրիլի 16-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում: Համաժողովը նպատակ ունի ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնել: Ավելի կոնկրետ՝ ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան ընկերությունների տվյալների բազան, ամրացնել հայ գործարարների ցանցը, ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների ղեկավարների միջև, աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին և այլն:
Նոր ծրագրերի հեղինակները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Ընտրված նախագծերը կներկայացվեն համաժողովի մասնակիցների և Cercle d’Affaires-ի այլ ներդրողների ուշադրությանը:
Համաժողովին մասնակցելու են գործարարներ շուրջ քսան երկրներից:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ