ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին
16.02.2016 | 11:03

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ` ս. թ. փետրվարի 21-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: Համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի Արքայական բալետի առաջատար արտիստները, ինչպես նաև կկայանա վերականգնված «Լոռեցի Սաքո» խորեոգրաֆիկ ներկայացման առաջնախաղը (երաժշտությունը` Գրիգոր Հախինյանի, բեմադրիչ՝ Նորայր Մեհրաբյան): Լոռեցի Սաքոյի դերում՝ Շվեդիայի Արքայական բալետի հիմնական մենապարող՝ Արսեն Մեհրաբյան:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ