Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սիրիացի քրդերը հրադադարին պատրաստ են

Սիրիացի քրդերը հրադադարին պատրաստ են
26.02.2016 | 13:49

Սիրիական քրդերի զինված խմբավորումները հայտարարել են, որ հետևելու են հրադադարին` ասված է քրդական ինքնապաշտպանական ազգային ուժերի պաշտոնական հայտարարության մեջ։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ «լիակատար անհեթեթություն են» Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, թե սիրիացի քրդերին պետք է բացառել հրադադարի կողմերի ցանկից։ Ռուսական կողմը հույս ունի շուտով վերսկսել ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունները։

Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ