ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կյանքից հեռացել է Նատալյա Կրաչկովսկայան

Կյանքից հեռացել է Նատալյա Կրաչկովսկայան
04.03.2016 | 00:32

Մարտի 3-ի առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում կյանքից հեռացել է սիրված դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան: 77-ամյա դերասանուհին հոսպիտալացվել էր փետրվարի 27-ին` սրտի նոպայի պատճառով: Դերասանուհին գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, բացի այդ, ունեցել է ապաքինմանը խոչընդոտող մի շարք այլ հիվանդություններ:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ