-
23.10.2020|
21:51
Անազատության մեջ գտնվելու օրերին չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի սանձազերծած պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
-
23.10.2020|
21:48
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան հասավ հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը:
-
23.10.2020|
21:41
Դեսպանությունը ստացել է արժանահավատ տեղեկատվություն, որ Ստամբուլում հնարավոր են ահաբեկչական հարձակումներ ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների վրա: Հարձակման կարող է ենթարկվել Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը:
-
23.10.2020|
21:39
ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այսօր հայտարարել են, որ անհրաժեշտ է օտարերկրացի վարձկաններին անհապաղ հեռացնել Լեռնային Ղարաբաղից: ՌԴ ԱԳՆ-ից ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ Սիրոմոլոտովն ու Տողանյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ:
-
23.10.2020|
21:33
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Ստամբուլում հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունեն նույն իրավունքները:
-
23.10.2020|
21:32
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
-
23.10.2020|
21:31
Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:
-
23.10.2020|
15:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների հանդիպումները վնասակար չի համարում:
-
23.10.2020|
15:05
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մաս կորսված է, չի կարող հավերժ տևել։ Երկար տարիների ընթացքում մենք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, որ կայունանա իրավիճակը պատմական տևական հեռանկարում»։
-
23.10.2020|
15:03
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց այնքան մեծ չեն, որքան` ԱՄՆ-ի հետ: