-
01.09.2017|
11:21
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպել է հանձնաժողովի անդամների հետ:
-
31.07.2017|
13:15
Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
-
30.07.2017|
14:30
Ադրբեջանի կողմից սպառազինության գնումներից անկախ` ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտվել ու չի խախտվելու՝ Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
-
30.07.2017|
14:29
ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս չընդունել իրենց իսկ քաղաքացիական բնակչությունը` որպես կենդանի վահան: Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ անդրադառնալով հուլիսի 4 -ի միջադեպին, Լևոն Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը ցավում է քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, սակայն մեղավորը Ադրբեջանի իշխանություններն են:
-
30.07.2017|
14:28
2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակը էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից միայն 400-ից ավելի զոհ է ունեցել, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
-
30.07.2017|
14:27
Ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում` պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` հղում անելով մեր հետախուզական տվյալներին:
-
30.07.2017|
14:26
«Իսկանդեր»-ի հրթիռները խոցելու հնարավորություն չունի ոչ միայն Ադրբեջանը, այլև` առաջատար երկրները, Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարություններին:
-
30.07.2017|
14:25
Արցախի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
-
30.07.2017|
14:24
Վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել՝ ասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը հյուրընկալված Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
-
28.07.2017|
16:50
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն, 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 30%-ով ավելի (283):